Մակարևիչը բացատրել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության օրը համերգի չեղյալ չհամարելը
Ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչը Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության օրը համերգի անցկացումը բացատրել է իր ֆեյսբուքյան էջում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Չեղյալ համարել, կնշանակեր հայտնվել ահաբեկիչների ձեռքում»,-ասել է նա:
«Դա հնարավոր էր, որ չեղյալ համարեի համերգը, փակեին բոլոր կայարանները, օդանավակայաններն ու սուպերմարկետնեը: Այդպիսով ավելի անվտանգ միջավայր կստեղծվեր բոլորիս համար, բայց դա կխոսեր ահաբեկիչների հաղթանակի մասին»,- գրել է Մակարևիչը:
Երաժիշտը նշել է, որ այսօր ոչ ոք չի կարող իրեն զգալ ամբողջովին ապահով, քանի որ «մարդիկ հարձակումների են ենթարկվում անսպասելի»: