Թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է պայթուցիկով չեչեն փախստական
Թուրքիայի գլխավոր շտաբում թուրք-սիրիական սահմանին ձերբակալել են չեչեն ենթադրյալ ահաբեկիչ-փախստականի, ով իր հետ պայթուցիկ սարք էր կրում:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Սիրիայից Թուրքիա անցնելու անօրինական փորձ կատարելու ժամանակ Ինանլի նահանգում ձերբակալվել է 18 մարդ, այդ թվում նաև 10 տղամարդ, 4 կին և 4 երեխա:Ձերբակալվածների մեջ չեչեն փախստական է եղել, ով իր վրա կրում էր 1,5 կգ կշռող պայթուցիկ նյութեր, ականներ և պայթեցնողներ»,- ասվում է հայտարարության մեջ: