ԱՄՆ-ում դեռահասը խոստովանել է, որ Հռոմի պապի դեմ մահափորձ է ծրագրել
Ամերիկացի դեռահաս Սանտոս Կոլոնը Նյու-Ջերսի նահանգից խոստովանել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վրա ծրագրավորված մահափորձ կատարելու պլանների մասին:Այս մասին հայտնում է Gazea.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
Աղբյուրը հայտնում է, որ դեռահասը պատրաստվում էր մահափորձ կատարել Հռոմի պապի վրա «ԻՊ» ահաբեկչական խմբավորման կողմից, երբ պապը այցելեր Ֆիլադելֆիա:
Բացի այդ՝ դեռահասին հանձնարարված էր պայթյուն կազմակերպել Ֆրանցիսկոս պապի սպանության վայրից ոչ հեռու:
Դեռահասը ձերբակալված է, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում և 250 դոլարի տուգանք: