Թրամփը Պուտինին օգնություն է առաջարկել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի իր ցավակցությունը հայտնի Ս. Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործունեության առնչությամբ և քննարկել ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի դատապարտի Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հարձակումը: Նախագահ Թրամփն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին և ռուս ժողովրդին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Թրամփն ԱՄՆ կառավարության աջակցությունն է հայտնել հարձակմանն ի պատասխան և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: