Քիմ Քարդաշյանը մտահոգ է. վիրահատությունն անհաջող է անցել
Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ դաժան հիասթափություն է տարել: «Հրաշք-վիրահատությունը», որն առաջարկել էին նրան բժիշկները՝ կրկին հղիանալու համար, լիովին ձախողվել է: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով Contactmusic.com-ին:
«Ես գիտեի, որ իմ մեծ ցանկությունը՝ ևս մեկ երեխա ունենալ, շատ դժվար կիրականանա: Իմ հղիություններն այնպիսի բարդություններով են անցել և իմ օրգանիզմի համար այնպիսի հետևանքներ են ունեցել, որ ես պարզապես չեմ կարող հղիանալ առաց վիրահատական միջամտության: Այնպես որ ես իմ բոլոր հույսերը կապում էի վիրահատության հետ, դա իմ վերջին շանսն էր: Ես և իմ ամուսինն այնպես էինք անհանգստանում, այնպես էինք հավատում հաջողությանը... Ցավոք, վիրահատությունը ցանկալի և անհրաժեշտ արդյունքը չտվեց: Եվ ես այժմ երբեք երեխա չեմ ունենա»,- հայտնել է աստղը:
Սակայն նա լիովին չի հրաժարվել երեխա ունենալու մտքից: «Ես շատ եմ ցանկանում եղբայր կամ քույր պարգևել իմ երեխաներին: Այնպես որ ես կդիմեմ փոխնակ մոր ծառայությանը»,- նշել է նա: