Հրապարակվել է Մելանյա Թրամփի առաջին պաշտոնական դիմանկարը
Այսօր «Twitter»-ում հրապարակվել է ԱՄՆ 46-ամյա առաջին տիկին Մելանյա Թրամփի առաջին պաշտոնական դիմանկարը, որի համար նա ընտրել է սև պիջակ և շարֆ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նախկին մոդելը տեսախցիկին է նայում զսպված ժպիտով՝ ձեռքերը ծալած:
Թե ով է դարձել պաշտոնական դիմանկարի լուսանկարիչը, դեռևս հայտնի չէ:
«Ինձ համար առաջին տիկին լինելը մեծ պատիվ է, ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ սկսելու ծառայել Ամերիկայի բնակիչների հետաքրքրություններին մոտակա տարիների ընթացքում»,- ասել է Մելանյա Թրամփը: