ԵՄ-ն ամեն հնարավոր բան անում է, որ Թուրքիան չմտնի դրա կազմ. Էրդողան
Եվրամիությունը ամեն հնարավոր բան անում է, որպեսզի խոչընդոտի Թուրքիային իր կազմ ընդունելու գործընթացին: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք թույլ չենք տա նվաստացնել մեր հպարտությունն ու մեր երկրի պատվիը եվրոպական 3-5 ֆաշիստների: Դիմում եմ Եվրոպայում մեր եղբայրներին. մնում է 7 օր՝ մինչև հանրաքվեի արտահերթ քվեարկությունը, եկեք և պատասխան տվեք նրանց, ովքեր ընդունում են այդ ֆաշիստական ճնշումը:
Նայեք, թե ինչ են անում որոշ եվրոպացիներ: Բոլորը միասին՝ քրիստոնյաները, աթեիստները, ուղղափառները, բոլորը գնում են Վատիկան: Նրանք բոլորը մեկ ազգ են դարձել, և ամեն հնարավոր բան անում են, որպեսզի Թուրքիային չընդունեն Եվրամիություն»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ: