Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր. ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր լինելու մասին:
«Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն՝ Պետերբուրգ|ի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: