Ուկրաինան ածուխ է խնդրել ԱՄՆ-ից
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Իգոր Նասալիկը ԱՄՆ Պետական դեպարտամենտին նամակ է ուղարկել: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Նամակում ասվում է, որ Ուկրաինան խնդրում է ԱՄՆ-ին իրենց երկրին ածուխ մատակարարել: «Մենք 2017 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունենք մետ 4.7 մլն տոննա ածուխի պաշարներ: Մեզ պետք է ևս 2.5 մլն տոննա»,- ասել է Նասալիկը:
Նա նաև ասել է, որ Ուկրաինան մտադիր է վերահսկել բեռնափոխադրումները Հարավային Աֆրիկայում և այլ երկրներում՚ հավելելով, որ ծանր ածխի առաջին մատակարարումը սպասվում է մայիսին: