Հրապարակվել է «Արթուր թագավորի սուրը» ֆիլմի անոնսը (տեսանյութ)
Հրապարակվել է «Արթուր թագավորի սուրը» ֆիլմի անոնսի վերջնական տարբերակը:Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Warner Bros. Pictures»-ին:
Ֆիլմի ռեժիսորը Գայ Ռիչին է, գլխավոր դերերում են Ջուդ Լոուն և Չարլի Հանեմը:
Ֆիլմը մեծ էկրանին կհայտնվի սույց թվականի մայիսի 10-ին:
Ֆիլմի սյուժեն ծավալվում է երիտասարդ Արթուրը և նրա գլխավորած փողոցային ավազակախումբի շուրջ: Արթուրը չի էլ կասկածում իր իրական առաքելության մասին, մինչեւ նրա ձեռքերում հայտնվում է Էքսկալիբուր սուրը։ Այդ պահից սկսած՝ գլխավոր հերոսի կյանքը փոխվում է. նա հանդիպում է իր սիրուն և հավատարիմ մարդկանց հետ միասին տապալում է իր ծնողներին սպանած և գահին խաբեությամբ տիրացած բռնակալ Ուորթիգերնին:
Ֆիլմի բյուջեն ավելի քան 100 միլիոն դոլար է: