Չարն էլ հերոսներ ունի` բարու նման. Ֆ. Լառոշֆուկո
Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:
Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված:
Մենք սրտանց գովում ենք միայն նրանց, ովքեր հիանում են մեզանով:
Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք,մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի դրանք ուրիշների մեջ:
Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
Որքան որ հազվադեպ է իսկական սերը , իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է:
Ոչինչ այնպես չի շռայլվում, ինչպես խորհուրդները։
Մարդիկ երբեք չեն լինում ո՛չ չափազանց լավ, ո՛չ չափազանց վատ: