Թրամփը պատմել է՝ քանի անգամ է սեղմել Մերկելի ձեռքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Financial Times» թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ «հրաշալի» հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ և պարզաբանել է, թե ինչու ինքն իբր չսեղմեց կանցլերի ձեռքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 17-ին: Ֆոտոշարքի ժամանակ, որը տեղի էր ունենում Սպիտակ տանը, լրագրողները Թրամփին և Մերկելի խնդրեցին միմյանց ձեռքերը սեղմել, սակայն ամերիկացի նախագահն արձագանք չտվեց:
«Ես հրաշալի հանդիպում ունեցա կանցլեր Մերկելի հետ: Ես նրա ձեռքը սեղմեցի մոտ 5 անգամ, իսկ հետո մենք երկու աթոռի վրա նստեցինք: Ես ենթադրում եմ, որ թղթակիցն ասաց «սեղմեք նրա ձեռքը», ես դա չլսեցի»,- նշել է Թրամփը: