«Մոնթե Մելքոնյան կիբեր բանակ»-ը պատրաստվում է հարձակումներ սկսել ադրբեջանցիների հաշիվների վրա
«Մոնթե Մելքոնյան կիբեր բանակ»-ը հայտարարել է սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի հաշիվների վրա հարձակումներ իրականացնելու մեկնարկի մասին:
Կիբեր խմբի ներկայացուցիչները, ցուցադրելով կոտրված «Twitter»-ի ու «Instagram»-ի էջերը, հայտնել են. «Սկսում ենք հարձակումները... Իսկ ադրբեջանցի «հաքերներին» խորհուրդ ենք տալիս շատ վեր-վեր չթռնել, քանի որ մեր հարվածը շատ ցավոտ է լինելու»: