Կարգին Հայկոն խախտում է գրանցել (լուսանկար)
«Aysor.am»-ի լրագրողը հայտնում է, որ Երևանի կենտրոն համայնքում գործող 9/47 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տեղական դիտորդ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) խախտում է արձանագրել:
Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քվեախցիկի հետևում նկատել է տեսախցիկ: