Մեղուների պարսը խաղի ժամանակ հարձակվել է բեյսբոլիստների վրա (տեսանյութ)
ԱՄՆ-ում Բեյսբոլի (MLB) գլխավոր լիգայի շրջանակներում «Սան Դիեգո» և «Կոլորադո» թիմերի հանդիպումն ընդհատվել է մեղուների պարսի հարձակման պատճառով: Կատարվածի մասին տեսանյութը «MLB World»-ի յութուբյան էջում է հայտնվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Սկզբում խաղի մասնակիցներն անտեսում էին պարսը, իսկ հետո խաղակիցները Թրեյ Ուինգենթերը, Լուիս Տորեսը, Դենիել Կաստրոն և դատավորը պառկել են գետնին: Բեյսբոլիստներից ոչ ոք չի տուժել, իսկ խաղը վերականգնվել է: Մեկնաբանը հայտնել է, որ նախկինում երբեք նմանօրինակ դեպքի հետ չի առնչվել: