Հաքերները կոտրել են «New York Post»-ի հավելվածն ու Թրամփին հաղորդագրություն ուղարկել
Հաքերները կոտրել են ամերիկյան «New York Post» թերթի հավելվածն ու մի քանի «push» ծանուցում ուղարկել, որոնցում աջակցություն էին հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Associated Press»-ին:
«Փառք նախագահ Դոնալդ Թրամփին»,- գրված է եղել հաղորդագրություններից մեկում:
Թերթի ղեկավարությունը ներողություն է խնդրել ընթերցողներից՝ հաղորդելով, որ ինչ-որ մեկը կարողացել է մուտք ունենալ հավելված: Ներկա պահին խմբագրությունը կարգավորում է հավելվածի թերությունները:
Հաքերները նաև ցիտել են «Nirvana» խմբի «Come As You Are» երգը: