Էրդողանն իրեն «խաղաղության պահապան» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն իրեն «խաղաղության պահապան» է անվանել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով Reuters-ին:
Նման հայտարարությամբ Թուրքիայի առաջնորդը ելույթ է ունեցել՝ առաջաիկա հանրաքվեին քրդերի աջակցությունը փնտրելով, ովքեր բնակվում են երկրի հարավ-արևելքում:
«Մենք խաղաղության պահապաններ ենք, մենք ազատության պահապաններ ենք»,- հայտնել է Էրդողանը: