Չավուշօղլուն հայտնել էսիրիացի փախստականների` հայրենիք վերադառնալու մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ շուրջ 50 000 սիրիացի փախստական վերադարձել է Սիրիայի հյուսիսային շրջան, որն ազատագրվել է թուրք զինվորականների և Անկարային ենթակա ընդդիմադիր ուժերի կողմից:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Մարդիկ սկսել են վերադառնալ այդ վայրեր: Մեր զինվորները դեռևս ներկա են այնտեղ, և մենք դեռ աշխատանք ունենք այնտեղ անելու: Մենք պետք է ահաբեկչությունից ազատ գոտի հաստատենք», - նշել է թուրք նախարարը:
Չավուշօղլուն հավելել է, որ հետագայում այդ տարածքների համար պատասխանատվությունը կհանձնվի տեղի ուժերին: