Իվանկա Թրամփ. ամենաազդեցիկ կինը ԱՄՆ-ում
35-ամյա Իվանկա Թրամփը, ով վերջերս գործարար կնոջ կերպարով է սկսել հանրությանը ներկայանալ, մեծահոգի բարերար է, հաջողակ գրող և երեք երեխաների մայր: Այժմ նա նոր նշաձող է ուզում վերցնել՝ ավելի լայն գործունեությամբ զբաղվել Սպիտակ տանը: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
Նա ամենաազդեցիկ և գեղեցիկ կանանց ցուցակն է գլխավորում Միացյալ Նահանգներում:
Իվանկա Թրամփը ծնվել է 1981 թ-ին Դոնալդ և Իվանա Թրամփների ընտանիքում: Նա ընտանիքի երկրորդ երեխան է:
Իվանկան իր կարիերան սկսել է որպես մոդել: Առաջին անգամ 1997թ-ին հարտնվելով ամսգրի շապիկին: 2000-ականներին նա սկսել է մոդելային կարիերային տալ ավելի քիչ ժամանակ և ավելի է խորացել բիզնես ոլորտում: Զուգահեռ նա իր սեփական բրենդի արտադրությունն է սկսել, որի ներքո նա վաճառել է օծանելիքներ, զարդեր և այլ պարագաներ:
2009 թ-ին Իվանկան ամուսնացել է և ընդւնել հրեական կրոնը: Մեծապես աջակցում է հրեա ժողովրդին և հրեական դպրոցների կառուցմանը:
Բացի այդ ԱՄՆ նախագահի դուստրը 2009 թ-ին հրատարակել է իր գիրքը՝ «Ինչպես հաղթել բիզնեսում և կյանքում» վերնագրով: Այս գրքի համար նա միշտ քննադատությունների է ենթարկվել: Ըստ քննադատողների` շքեղության մեջ ծնված մարդը չի կարող խորհուրդներ տալ: