ԱՄՆ պետդեպը Լավրովի մասին կատակել է. վերջինիս արգելված է պարել
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը ՆԱՏՕ-ի գրասենյակ կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրջ կատակել է: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը` հղում անելով «Ամերիկայի ձայնին»:
Հաղորդվում է, որ դիվանագետներից մեկը, հայտնել է, որ Ռուաստանի նկատմամբ անհրաժեշտ է «երկկողմանի մոտեցում» ցուցաբերել, իսկ պարի համար «զույգ է անհրաժեշտ»:
Դրան ի պատասխան Թիլերսոնը ասել է. «Իհարկե, Ռուսաստանի հետ կարելի է պարել, և նույնիսկ դրանից ինչ-որ բան ստանալ: Բայց Սերգեյ Լավրովի հետ իրոք չես պարի, քանի որ իրեն արգելված է պարել»,- ասել է նա: