Քիմը երրորդ երեխան ունենալու համար փոխնակ մայր է փնտրում
Վերջերս տեղեկատվություն է տարածվել սոցիալական ցանցերում, որ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը լրջորեն մտածում են ընտանիքի համալրման մասին: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Մասնավորապես խոսվում է, որ զույգը փնտրում է փոխնակ մայր, քանի որ ինչպես հայտնի է` Քիմի համար նոր հղիությունը կարող է վտանգավոր լինել:
Լուրեր են տարածվել, որ փոխնակ մոր դերում կարող է հայտնվել Քրմի քույրերից (Քորթնի, Քլոե) մեկը կամ ուրիշ հայտնի աստղ:
Քիմի մտերիմ ընկերներից մեկը հայտնել է, որ Քիմը այնքան շատ է սիրում իր ամուսնուն և երեխանելի, որ նա պատրաստ է անգամ այդ քայլին գնալ, որպեսզի նոր երեխա ունենա: