Թրամփը դուրս է եկել Օվալաձև սենյակից՝ մոռանալով ստորագրել հրամանները (տեսանյութ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ պետք է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում երկու հրաման ստորագրեր երկրի փոխնախագահ Մայք Փենսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Hill»-ին:
Հրապարակված տեսանյութում, սակայն, երևում է, որ կարճ պաշտոնական հայտարարություններից հետո Դոնալդ Թրամփը դուրս է գալիս սենյակից: Մայք Փենսը գնում է նրա հետևից և դռան մոտ ինչ-որ բան է ասում, որից հետո նախագահը, այդուհանդերձ, դուրս է գալիս սենյակից:
Դրանից հետո Մայք Փենսը սեղանից հավաքում է այդպես էլ չստորագրված փաստաթղթերը:
President Trump forgets to sign executive order, walks out of ceremony. Pence remembers, grabs executive order from desk. @realDonaldTrump pic.twitter.com/h1kDBvwcP5
— Vic Berger IV (@VicBergerIV) 31 марта 2017 г.