Հայտնի է Քլինթոնի պարտության պատճառը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն աննուղակիորեն մեղադրել է Հիլարի Քլինթոնին նախագահական ընտրություններում պարտվելու համար այն բանի պատճառով, որ նա «չկարողացավ խոսել միջին դասի ներկայացուցիչների հետ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ստացվեց այնպես, որ դա առաջին քարոզարշավն էր, որը ես կարող եմ հիշել, որտեղ իմ կուսակցությունը չխոսեց այն մասին, որ այն միշտ մեծացող միջին դասի հետաքրքրություններն է ներկայացրել»,- ասել է Ջո Բայդենը Փենսիլվանիայի համալսարանում ելույթ ունենալիս:
Ինչպես նշվում է, Քլինթոնի քարոզարշավի հիմնական հաղորդագրությունները հակաթրամփյան կարգախոսներն էին: Ավելի վաղ Ջո Բայդենը հայտնել էր, որ կկարողանար 2016 թվականի նախագահական մրցավազքում հաղթանակ տանել, եթե մասնակցեր որպես թեկնածու: