Մերկասառույց ու մառախուղ. Հայաստանի մարզերում և Արցախում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
***
Ճանապարհներն Արցախում
Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: