Որքա՞ն է կազմում Թրամփի դստեր և փեսայի ունեցվածքը
Իվանկա Թրամփի և նրա ամուսին Ջարեդ Քուշների ունեցվածքը գնահատվում է 740 միլիոն դոլար, և այն շարունակում է մեծանալ: Այսպիսի տվյալներով է ներկայացել «New York Times» թերթը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նախագահի օգնականի պաշտոնին անցնելով՝ Իվանկան հրաժարվել է իր ընկերություններից՝ պահպանելով միայն Վաշինգտոնում «International Hotel»-ի իր մասը, որը գնահատվում է մինչև 25 միլիոն դոլար: Դա թույլ է տալիս նրան մեկ տարվա ընթացքում մեկից հինգ միլիոն դոլար աշխատել:
Նրա ամուսինը նախագահական քարտուղարությունում պաշտոն ստանձնելուց առաջ լքել է իր պաշտոններն ավելի քան 200 ձեռնարկություններում, որոնք կապ ունեին իր ընտանիքի շինարարական բիզնեսի հետ: Սակայն նա մինչև այժմ եկամուտ է ստանում այդ ընկերությունների մեծամասնությունից: