ԱՄՆ հետախուզությանը ինքնաթիռներ պայթուցիկ հասցնելու նոր մեթոդ է հայտնի դարձել
ԱՄՆ հատուկ ծառայությունները նոր մեթոդների մասին են իմացել, որոնց օգնությամբ ահաբեկիչները կարող են պայթուցիկ տանել ինքնաթիռ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ զինյալները նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս պայթուցիկ նյութ տեղադրել էլեկտրոնային փոխադրող սարքավորումներում: Նշվում է, որ նման մեթոդը կարող է խաբել ուղեբեռը սկանավորող համակարգը:
Աղբյուրը նշել է, որ հենց այդ տեղեկությունը կարող էր պատճառ դառնալ ավիաչվերթով գաջեթներ տանելն արգելող ԱՄՆ որոշման համար: