ԱՄՆ պետք է ընդունի սիրիական քաղաքական իրավիճակը.Սպիտակ տուն
ԱՄՆ պետք է ընդունի Սիրիայում քաղաքական իրականությունը և համակերպվի, որ Բաշար Ասադի քաղաքական ապագան կախված է երկրի քաղաքացիներից:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սպայսերի պաշտոնական հայտարարությանը:
«Սիրիայում մի քաղաքական իրավիճակ է, որը մենք պետք է ընդունենք ՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք այժմ գտնվում»,- հայտարարել է Սպայսերը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է փոխել կենտրոնացումը և կենտրոնանալ «ԻՊ»-ին հաղթելու վրա: