«Ես մինչև հիմա Ջեկի Չանն եմ» դերասանը ինքնակենսագրական է գրում
Հայտնի դերասան Ջեկի Չանը պատմել է, որ ապագա մյուզիքլի սյուժեն կառուցվում է իր երիտասարդության տարիների շուրջ, երբ ապագա դերասանը սովորել է Հոնկոնգի պեկինյան օպերայում:
Դերասանի երկրպագուները գիտեն, որ նա հոյակապ երգում է, չնայած Ջեկին էլ է բարձրաձայնում դեպի մյուզիքլ ունեցած իր սիրո մասին:
Եվ ահա նա որոշել է համատեղել իր կարողությունները և հետաքրքրությունները իր համար անսովոր ժանրում՝ խաղալով իր կենսագրությունը:
Հիմա մյուզիքլի աշխատանքների հետ միասին Չանը միաժամանակ գրում է ինքնակենսագրությունը՝ «Ես մինչև հիմա Ջեկի Չանն եմ»: