Յունկերը սպառնում է Թրամփին ԱՄՆ-ն քայքայելու քայլերով
Եվրամիության ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն իր դժգոհությունն է արտահայտել այն առիթով, որ Միացալ Նահանգների նախագահ Թրամփն աջակցում է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ելույթ ունենալով «Եվրոպական ազգային կուսակցության» ամենամյա կոնֆերանսին՝ Յունկերը խոստացել է աջակցել Օհայի և Օսթինի (Տեխաս նահանգ) անկախությանը Միացյալ Նահանգներից, եթե ամեն ինչ նույն սցենարով ընթանա:
«Շատ մարդկանց դա դուր է գալիս: Նույնիսկ այլ մայրցամաքում գտնվող մարդակցն, որտեղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը գոհ էր նրանից, որ «Brexit»-ը տեղի է ունենում, և այլ երկրներին խնդրել է նույն բանն անել: Եվ եթե այս ոգով ամեն ինչ նա շարունակի, ես մտադիր եմ առաջ տանել Օհայոյի և Օսթինի՝ Տեխաս նահանգի անկախության հարցը»,- նշել է Յունկերը: