Ջորջ Մայքլի գերեզմանը ցանկապատել են և երկրպագուներից գումար են պահանջում այցելելու համար
Երկրպագուները 12 ֆունտ ստերլինգ են վճարել դեպի գերեզման էքսկուրսիա կազմակերպելու համար, որտեղ իր հանգիստն է գտել Ջորջ Մայքլը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Փոփ-երգչին հուղարկավորելուց դեռ մեկ օր էր չէր անցել, երբ Լոնդոնի գերեզմանոցում նրա գերեզմանը շրջափակել են ցանկապատով: Դա արել են նրա համար, որպեսզի այն վեր չածվի երգչի երկրպագուների ուխտագնացության վայր:
Ինչպես հաղորդել է բրիտանական «The Sun»-ը, տեղի ունեցածը տասնյակ երկրպագուների համար մեծ հիասթափություն է դարձել: Նրանք 12 ֆունտ ստերլինգ են վճարել դեպի գերեզման էքսկուրսիա անցկացնելու համար՝ այն հույսով, որ կտեսնեն Մայքլի աճյունը:
Երգչի երկրպագուներից մեկը՝ հուղարկավորմամբ զբաղվող ընկերության ղեկավար Նիքի Թեյլորը, 200 կիլոմետր ճանապարհ է կտրել՝ Մայքլին տեսակցելու համար: Նա այդ քայլը՝ ցանկապատով շրջափակումը, խայտառակություն է անվանել: