Ռուս-չինական համագործակցությունը վախեցնում է ԱՄՆ-ին
Ռուս-չինական նախագիծը՝ նոր ինքնաթիռ կառուցելու հարցով, սպառնում է Միացյալ Նահանգների ավիացիոն արդյունաբերությանը: Այս եզրակացությանն են հանգել «RAND» հետազոտական կենտրոնի փորձագետները: Այս մասին գրում է «РИА Новости»:
«ԱՄՆ-ի մրցունակության հարցով անհանգստությունը նախկինի պես պետք է կենտրոնանա համատեղ նախագծերի վրա, որոնք կապ ունեն առաջին չինական ազգային ուղևորատար ինքնաթիռների՝ «C919»-ի կամ խոշոր կոմերցիոն ինքնաթիռների ապագա նախագծերի վրա, ինչպես օրինակ, ռուսների հետ մեծ ինքնաթիռ կառուցելն է»,- նշվում է զեկույցում:
Հետազոտությունն անց է կացվել Կոնգրեսի կոմիտեի համար՝ ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսության և անվտանգության հարցերը վերլուծելով:
«Commercial Aircraft Corporation of China» ընկերության հետ ռուս-չինական նախագիծը կստեղծվի 2025-27թթ-ին: