ԱՄՆ սենատորները պահանջում են ստուգել Ադրբեջանում Թրամփի ընկերության գործունեությունը
Ամերիկացի սենատորների խումբը նամակ է ուղարկել գլխավոր դատախազություն, ֆինանսների նախարարություն և Հետաքննության դաշնային բյուրո՝ ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանում գտնվող ընկերության գործունեությունը հետազոտելու խնդրանքով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «New Yorker»-ին:
Նամակի հեղինակները, ովքեր ստորագրել են, Շերրոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնը և Բեն Քարդինը, պահանջում են գերատեսչության ղեկավարներց ստուգել «Trump Organization» ընկերության՝ Բաքվում կառուցվող հյուրանոցի մասին նյութերը:
Հոդվածում հաստատվում է, որ Թրամփի ընկերության գործընկերներն են գործարարներ Անար ու Էլթոն Մամեդովները՝ տրանսպորտի նախարարի բարեկամները: Էլթոն Մամեդովը, բացի այդ, նաև խորհրդարանի պատգամավոր է: Լրագրողների կարծիքով՝ այս հանգամանքները վկայում են, որ Թրամփի ընկերությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, որն արգելում է ինչ-որ օգուտ տալ արտասահմանյան իշխանությունների ներկայացուցիչներին՝ պատախան քայլեր ակնկալելով: