Չինաստանի ղեկավարի հետ հանդիպումը շատ բարդ է լինելու. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ Չինաստանի ղեկավարի հետ հաջորդ շաբաթ ծրագրված հանդիպումը շատ բարդ է լինելու: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Հաջորդ շաբաթ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպումը շատ բարդ է լինելու»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ Չինաստանի հետ հանդիպումը բարդ է այն առումով, որ իրենք այլևս չեն կարող պահպանել առևտրային դեֆիցիտը և աշխատատեղեր կորցնել: