Ժակլին Քենեդիին հասցեագրված նամակն աճուրդում վաճառվել է 123 հազար դոլարով
Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դևիդ Օրմսբի-Գորը ԱՄՆ նախագահի այրի Ժակլին Քենեդիին նամակով առաջարկել էր դառնալ իր կինը. այդ նամակը Լոնդոնում աճուրդի է հանվել ու վաճառվել.գրում է Life.ru-ն:
Անհայտ կոլլոկցիոներ գնել է այդ նամակը 123 հազար դոլարով և մի շարք այլ նամակներ:
Նախագահի այրին մերժել է «գաղտնի ամուսնանալու» մասին դիվանագետի առաջարկը։ Վերջին նամակը գրվել է արդեն հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ Ժակլինի հարսանիքից հետո։