Դատարանը մերժեց Ռուբեն Հայրապետյանին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մերժվեց Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ Հրանուշ Խառատյանի՝ վիրավորանք պարունակող արտահայտություններ չլինելու հիմքով, 1 մլն դրամի փոխհատուցման պահանջը ևս մերժվել է:
Ռուբեն Հայրապետյանին վիրավորվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո Հրանուշ Խառատյանի Ռուբեն Հայրապետյանին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Ռուբեն Հայրապետյան, մարդ եղիր, գնա դատարան ցուցմունք տուր, այլապես նա առնետի պես փախչում է»:
Ռուբեն Հայրապետյան պահանջում էր, որ Հրանուշ Խառատյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ փոխհատուցի պատճառված բարոյական վնասը՝ 1 մլն դրամի չափով:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://pastinfo.am/hy/node/16498