Իրանի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին կոչ է արել լքել Պարսից ծոցը
Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեգհանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել լքել Պարսից ծոցը և չձանձրացնել շրջանի երկրներին: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով «Mehr» գործակալությանը:
«Պարսից ծոցում ի՞նչ են անում ամերիկացիները: Նրանք պետք է լքեն շրջանը, որպեսզի շրջանի երկրների համար անհարմարություններ չառաջացնեն»,- գործակալությունը փոխանցում է նախարարի խոսքերը:
«Միթե ընդունելի՞ է, որ զինված գողը մտնի ինչ-որ մեկի տուն` սպասումով, որ իր առջև կարմիր գորգ կփռեն»,- նշել է նա:
ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություները Դոնալդ Թրամփի վարչակարգի` իշխանության գալուց հետո էականորեն շիկացել է: Ամերիկացի առաջնորդը մասնավորապես նշել է, որ նույնքան բարի չի լինի մերձավորարևելյան երկրի նկատմամբ, որքան իր նախորդը` Բարաք Օբաման: