«Amazon»-ի հիմնադիրն ու ղեկավարը դարձել է մոլորակի 2-րդ ամենահարուստ մարդը
«Ամազոն»-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը երկրորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց թվում: Այս մասին գրում է Rns.online-ը՝ հղում տալով Bloomberg Billionaires Index-ին:
Բեզոսի կարողությունն աճել է՝ «Amazon» բաժանետոմսերի աճի արդյունքում (2,14%-ով, մինչև 874,32 դոլար)՝ հասնելով մինչև 75.6 միլիարդ դոլարի, և սա այն դեպքում, երբ նախկին № 2 Ուորեն Բաֆեթի կարողությունը կրճատվել է 809 միլիոնով՝ հասնելով՝ 74,9 միլիարդի: Տարվա սկզբում Բեզոնը հարստացել է 10.2 միլիարդով, իսկ Բաֆեթը՝ միայն 1.75 միլիարդով:
Թոփ-5 միլիարդատերերի ցուցակը ներկա պահին հետևալ տեսքն ունի.
1.Բիլ Գեյթս (86 միլիարդ դոլար)
2. Ջեֆ Բեզոս (75,6 միլիարդ դոլար)
3. Ուորեն Բաֆեթ (74,9 միլիարդ դոլար)
4. Ամանսիո Օրտեգա (74,2 միլիարդ դոլար)
5. Մարկ Ցուկերբերգ (61,4 միլիարդ դոլար):
Հավելենք, որ Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը տարեսկզբից աճել է 11,4 միլիարդ դոլարով: