ԱՄՆ-ում ներկայացվել է ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին առաջին բանավոր զեկույցը
ԱՄՆ-ում ներկայացվել է ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին առաջին բանավոր զեկույցը: Այս մասին գրում է TACC գործակալությունը:
Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռիչարդ Բերը՝ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը շարունակում է «Ռուսաստանի գործով» հետաքննությունը:
Կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք արդեն կան որոշակի արդյունքներ կապված հետաքննության հետ նա նշել է. «Այժմ եզրակացություններ անելը խելագարություն կլիներ»:
Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին: Նա նման կերպ պատասխանել է այն լրագրողին, ով հարց էր հղել նաև կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ առկա ապացույցների մասին: