Մենք ուզում ենք, որ Մեծ Բրիտանիան մնա ուժեղ առաջնորդ Եվրոպայում. Սպիտակ տուն
Սպիտակ տունը զգուշավոր է արձագանքել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պաշտոնական հայտարարությանը։ Այս մասին գրում է Dw.com-ը:
«Մենք հարգում ենք բրիտանացի ընտրողների իրավունքները: Մենք ուզում ենք, որ Մեծ Բրիտանիան մնա ուժեղ առաջնորդ Եվրոպայում, իսկ Եվրոպան մնա առաջնորդ աշխարհում»,-ասել է Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ու Լոնդոնի հարաբերությունները կմնան անփոփոխ:
Նա նաև նշել է, որ նախագահը լավատեղյակ է միջազգային գործերին, հատկապես՝ Եվրոպային ու ՆԱՏՕ-ին վերաբերող հարցերին։