ԱՄՆ-ում դատարանը երկարաձգել է Թրամփի ընդունած միգրացիոն օրենքի արգելափակումը
ԱՄՆ Հավայա նահանգի դաշնային դատարանը երկարաձգել է իր որոշումը, որը դադարեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած միգրացիոն հրամանի գործունեությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Հաղորդվում է, որ գրավոր որոշումը հրապարակել է շրջանային դատավոր Դերիկ Ուոթսոնը այն բանից հետո, երբ լսել է այդ գործընթացի շուրջ բերված փաստերը:
Մարտի 18-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է Հավայայի դատարանի՝ Թրամփի ընդունած օրենքն արգելափակող որոշումը: