Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան՝ ընտրություններում դիտորդ լինելու համար
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ «System of a Down» խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն այսօր ժամանել է Երևան: Թանկյանը ժամանել է ամերիկյան ռեժիսոր Էրիկ Նազարյանի ուղեկցությամբ և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մտադիր է դիտորդ լինել:
Ավելի վաղ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հայտնել էր, որ Սերժ Թանկյանն ու իր ամուսինը՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանը մարտի վերջին ժամանելու են Հայաստան: «Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բացի Թանկյանից, Նազարյանից, Էգոյանից և ինձնից՝ շատ մարդիկ են մեզ արձագանքել և ապրիլի 2-ին լինելու են Հայաստանում»,-ասել էր նա: