Պուտինը զինված ուժերի զինծառայողների թիվը մեծացրել է 13 հազարով
Ռուսաստանի ԶՈՒ-ի զինծառայողների հաստիքային թվաքանակը գերազանցել է մեկ միլիոն մարդը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված համապատասխան հրամանին:
Համաձայն հրամանի` ԶՈՒ-ի ընդհանուր թվաքանակը սահմանված է 1 միլիոն 897 հազար 2017 թ.-ի ապրիլի մեկից և 1 միլիոն 903 հազար մարդ` այս տարվա հուլիսի 1-ից: Զինծառայողների հաստիքային թվաքանակը սահմանաված է 1 միլիոն 13 հազար 628 մարդ:
Սա վերջին ժամանակներում Ռդ զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակի առաջին մեծացումն է: Համաձայն երկրի նախագահի` 2008 թ.-ի դեկտեմբերի 28-ի հրամանի` հաստիքային թվաքանակը մոտավորապես սահմանվել էր 1 միլիոն մարդ, ինչին պետք էր հասնել մինչև 2016 թ.-ի հունվարի 1-ը: