Հետաքրքիր փաստեր՝ ամենաթանկ ֆիլմերի պատմությունից
Երբ 20 տարի առաջ Ջեյմս Քեմերոնը իր «Տիտանիկ» ֆիլմի վրա ծախսել էր 200 մլն դոլար, դա չէր տեղավորվում ոչ մեկի ուղեղում և վեր էր բոլորի երևակայությունից: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Բայց չկա սահմանափակում կատարելության հասնելու ճանապարհին և ֆիլմարտադրության մեջ հաճախակի են լինում ռիսկային ներդրումներ, որոնք հետագայում արդարանում են կամ էլ դառնում չարդարացված ծախսեր:
«Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմի բյուջեն կազմել է 410 մլն դոլար (2011թ):
Ֆիլմի չորրորդ մասում Ջեք Ճնճղուկի արկածները շարունակվում են: Սակայն այս ֆիլմը շատերի կարծիքով ավելի շատ նման է քաոսի, որը ավելի շատ հիշեցնում է առանձին կադրերի հավաքածու, քան ամբողջական պատմության:
Չնայած այս ամենին այս ֆիլմը ամբողջ աշխարհում դիտել է մոտ մեկ միլիարդ մարդ: Այս դեպքում ֆիլմարտադրողները «հաղթող» կողմն են և ինչպես հայտնի է, հաղթողներին չեն դատում: