Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարն ավելի շատ զորք է խնդրել՝ Ռուսաստանին զսպելու համար
Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար, ամերիկացի գեներալ Քյորթիս Սկապարոտին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ իրեն հարկավոր է ավելի շատ զորք և ժամանակակից զենք՝ Ուկրաինան իր նորագույն սպառազինությոնների համար որպես փորձադաշտ օգտագործող «ավելի ու ավելի ռազմատենչ Ռուսաստանին» հակազդելու նպատակով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Washington Examiner պարբերականին:
Գեներալը նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում: Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները լավագույնն են աշխարհում և կարող են զսպել Ռուսաստանին:
«Մեզ հարկավոր է ավելի հզոր ուժ: Օրինակ՝ զրահատանկային դիվիզիա»,-ասել է նա: