Արծվիկն այս անգամ «մարտահրավեր» է նետել Վրաստանի ներկայացուցչին (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը շարունակում է մարտահրավեր նետել մասնակից մյուս երկրների ներկայացուցիչներին: Երգչուհին այս անգամ «մարտահրավեր» է նետել Վրաստանի ներկայացուցչին: Նա ֆեսբուքյան իր էջում հոլովակ է հրապարակել և գրել.
«Շարունակում ենք «Celebrate Diversity Challenge»-ը։ Այս անգամ փորձել եմ կատարել վրացական «Moxevis Qalo Tinao» երգը, խիստ չդատեք. իսկ հաջորդ մարտահրավերն ուղղված է «Եվրատեսիլ»-ի Վրաստանի ներկայացուցիչ Տակո Գաչեչիլաձեին»: