Քայնե Ուեսթը Քարդաշյանին փոխո՞ւմ է 24-ամյա մոդելի հետ
Քանի դեռ Քարդաշյանը սպասում է երեխայի ծնունդին և պլանավորում է հարսանիքը` Քայնեն կողքից զվարճանում է: Այս անգամ նա կանգ է առել կանադացի 24-ամյա մոդել Լեյլա Կոբադիի վրա: Աղջկա խոսքերով' ինքն Ուեսթի հետ ծանոթացել է նրա համերգներից մեկի ավարտից հետո և նրանց միջև առաջացել է սիրավեպ:
Եթե հավատանք Լեյլային, ապա նրա սիրավեպը Ուեսթի հետ սկսվել է 2012թ.-ի հուլիսին: Ռեպերը նրան հանգստացրել է, որ իր ու Քարդաշյանի պատմությունը PR արշավ է և պետք չէ անհանգստանալ: Այդպես էլ եղել է, մինչև Լեյլան իմացել է Քարդաշյանի հղիության մասին ու հասկացել, որ նրանց հարաբերությունները լուրջ են:
Իրենց սիրավեպի մասին հանրությանը պատմելու որոշումը Լեյլան բացատրել է հետևյալ կերպ. «Ես հասկանում եմ, որ իմ հայտարարությունը ձեռնտու չէ Քարդաշյանի ընտանիքի համբավին, բայց եթե ես լինեի Քիմի փոխարեն` կնախընտրեի ճշմարտությունն իմանալ»: