Պետքարտուղարությունը խոստանում է օգնել Ուկրաինային
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մտադիր են օգնել Ուկրաինային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու պաշտպանության հարցում: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հրաժարվելով պատասխանել Կիևին օդային զինուժ տրամադրելու մասին հարցին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նա հավելել է, որ դեռևս չի կարող մեկնաբանել «պաշտպանական զենք» տրամադրելու հնարավորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ն արդեն օգնել է Ուկրաինային պաշտպանական օգնությամբ 100 միլիոն դոլարով:
Նա նաև հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը՝ մարտի 31-ին, կքննարկի Ռուսաստանի վրա «ազդելու» հարցը Ուկրաինայի խնդրի հետ կապված: