«Volkswagen»-ների գերեզմանը՝ ԱՄՆ-ի մարզադաշտում
Գերմանական ընկերությունը երեք հարթակ է ստեղծել դիզելային շարժիչով մեքենաների հաճախորդներից գնած մեքենաների համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Դիզելգեյթ»-ի լիկվիդացիայի գործընթացում «Volkswagen»-ը հաճախորդներից վերցրել և դեն է նետել մեքենաները: Գերմանական ընկերության մեքենաները հայտնվել են Բալտիմոր նավահանգստի մոտ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին բազայի մոտ Կալիֆոռնիայում և Միչիգանում՝ մարզադաշտի տարածքում:
Ամերիկացիներից մեկը մի քանի հազար մեքենաների կայանման վայրը նկահարահանել է: Բացի այդ շատ մեծ կայանման վայրից, հետաքրքրական է նաև մարզադաշտի սեփականատերերի և քաղաքի իշխանությունների միջև եղած կոնֆլիկտը: «Silverdome»-ի տերերն իրավունք չունեն այսքան շատ մեքենաների երկարատև պահման համար: