ԱՄՆ-ում «Ebay»-ով վաճառվում է ռուսական «КГБ»-ի արտասովոր մեքենա
«Ebay»-ում հայտնվել է «Tatra 613» մեքենա, որն արտադրվել է Չեխոսլովակիայում: Մեքենայի սեփականատիրոջ խոսքով՝ այդպիսի մոդելներ հավաքում էին ԽՍՀՄ-ի կառավարական կարիքների համար: Ինչպես նա նշել է, ավելի վաղ մեքենաները հասանելի չեն եղել մասսայական գնորդի համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
Թե կոնկրետ ինչպես է մեքենան հայտնվել սեփականատիրոջ մոտ, չի հաղորդվում, սակայն նա հայտնել է, որ այդ նմուշն արտադրվել է 1989 թվականին: Ինչպես ենթադրվում է, մեքենան, որն անցել է ավելի քան 25 000 կիլոմետր, կարող է լինել ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների համար արտադրված տրանսպորտային միջոցների վերջին նմուշներից մեկը:
Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական հնարավորություններին, շարժիչի ուժը 200 ձիաուժ է: Մեքենայի հետ նույն հավաքածուում է նաև արտակարգ իրավիճակների դեպքում կապի դուրս գալու սարքավորումը: