Կին, թե տղամարդ
Կանայք ուտում են զրույցի ժամանակ, իսկ տղամարդիկ` զրուցում ուտելիս:
Երբ տղամարդն է խորամանկ, նա սրիկա է, իսկ երբ կինը` իմաստուն:
Ամուսնալուծված տղամարդն ազատ է, ամուսնալուծված կինը` միայնակ:
Տղամարդն ամեն ինչ կյանքում ստանում է ուժի միջոցով, կինը` ինտրիգների:
Ֆինանսապես ապահով տղամարդն անհատ է, կինը` հարուստ մարդ:
Տղամարդու երջանկությունը. ես ուզում եմ: Կնոջ երջանկությունը. նա ուզում է:
Տղամարդկանց դուր չի գալիս սերն առանց սեքսի, իսկ կանանց` սեքսն առանց սիրո:
Կանայք ունեն երազանքներ, տղամարդիկ` ծրագրեր:
Կնոջ համար բավական է խաղալ, տղամարդուն անհրաժեշտ է հաղթել:
Կանայք թաքցնում են իրենց տարիքը, տղամարդիկ` եկամուտը:
Տղամարդը սիրում է աչքերով, կինը` ականջներով: